News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում կառուցողական գործընթացներ են նկատվում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

Նրա խոսքով՝ դա պայմանավորված է ռազմական ոլորտում ուժերի հավասարակշռությամբ, ինչպես նաեւ բանակցությունները վարող անձանցով։

«Ես տեսնում եմ, որ երկու երկրների արտաքին գործերի նախարարներին հաջողվում է ընդհանուր լեզու գտնել։ Սակայն մենք հասկանում ենք, որ Ադրբեջանը երբեք չի զիջի Հայաստանի հանդեպ ռազմական գերազանցության հասնելու հնարավորությունը, այն բանի համար, որպեսզի բանակցություններ վարի ուժի դիրքից։ Ուստի, մենք պետք է սեւեռուն ուշադրություն դարձնենք անվտանգության հարցերին, որոնք ուղղակիորեն կախված են տնտեսությունից»,- ընդգծել է Բորիս Նավասարդյանը։

Նրա խոսքով՝ Մադրիդյան սկզբունքները չեն կարող հիմք ծառայել ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, բայց որոշակի տարրեր կարող են այսօր կիրառելի լինել։ «Չեմ կարծում թե կարելի է վերցնել եւ հենց այնպես դեն նետել այն, ինչի վրա աշխատել են, այդ թվում, համանախագահները երկար տարիներ։ Օրինակ, կողմերի միջեւ վստահության բարձրացման տարրը, որը կա այդ սկզբունքներում, պետք է պահպանել եւ զարգացնել»,- նշել է փորձագետը։

Հարցին, թե շարունակում է արդյոք Նիկոլ Փաշինյանը քաղաքականությունը, որը վարում էր Սերժ Սարգսյանը ղարաբաղյան հարցում, փորձագետը պատասխանել է, որ դա անհնար է՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանի վարչապետը ներքին լեգիտիմությնան բարձր մակարդակ ունի, ինչը չուներ երրորդ նախագահը։

«Ներքին լեգիտիմությունը, ինչպես հայտնի է, ուղղակիորեն ազդում է արտաքին քաղաքականության բովանդակության վրա։ Այս իմաստով Նիկոլ Փաշինյանը առավելություն ունի»,- ամփոփել է նա։

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Մոսկվայում ՌԴ նախաձեռնությամբ կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Սթեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մասնակցությամբ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ