News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին ճանաչում եմ որպես բարեվարքության բոլոր պայմանները պահպանող մարդու: Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ շեշտելով, որ մեղադրանքի առաջադրումն «անակնկալ» էր։

«Ինձ համար զարմանալին այն է, որ բոլորը քննադատում են ԱԱԾ պետին, «Ֆեյսբուքում» այդպիսի քարոզարշավ կա: Դա ինձ համար զարմանալի է, որովհետեւ Հայաստանում ԱԱԾ-ն կառավարողը վարչապետն է, այսինքն՝ այդտեղ երկերեսանիության հարց կա, որովհետեւ սխալ տեղ են ուղղում պահանջները»,–նշեց նա։

Մարուքյանը հիշեցրեց, որ ԱԱԾ–ն վարչապետին ենթակա մարմին է, ինչպես նշել էր վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։

Հիշեցնենք՝ Դավիթ Սանասարյանին ԱԱԾ-ում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ