News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Զարմացած եմ, թե ինչու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում վարչապետն առաջարկել գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գեւորգյանի թեկնածությունը: Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, Ազգային ժողովում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ հարց ուղղելով Գեղամ Գեւորգյանին։

Պատգամավորը, մասնավորապես, հարցրեց.  «Փոխվարչապետ Տիգրան Ավինյանին պատկանող «Իրիգեյթ» ՍՊԸ–ն 2018 թվականի մարտի 15-ին դիմել է ձեր գլխավորած Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամին՝ դրամաշնորհ ստանալու հայտով, արդեն մայիսի 25-ին, երբ Ավինյանը փոխվարչապետ էր, ձեր գլխավորած հիմնադրամը որոշում է կայացրել «Իրիգեյթ» ընկերության 37 մլն դրամ գումար հատկացնել , որից 16 մլն դրամը՝ անհատույց։ Ձեր գլխավորած Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի եւ «Իրիգեյթ» ՍՊԸ–ի միջեւ 2018 թվականի օգոստոսի 1-ին վերջնական համաձայնագիր է կնքել, որից մի քանի ամիս անց՝ հոկտեմբերին, դուք նշանակվել եք գյուղատնտեսության նախարար։ Սրա միջեւ պատճառահետեւանքային կապ կա՞»։

Գեղամ Գեւորգյանը պատասխանեց, որ դրամաշնորհի բոլոր փուլերն ավարտված են եղել մինչեւ Տիգրան Ավինյանի՝ փոխվարչապետ նշանակվելը. «Ավինյանի ընտանիքին պատկանող արտադրամասին դրամաշնորհ տրամադրելու գործընթացը սկսվել է շուտ, եւ դրա գրեթե բոլոր փուլերը ավարտված են եղել մինչեւ հեղափոխության սկսվելը, եւ պարոն Ավինյանի՝ փոխվարչապետ նշանակվելը: Եթե մի փոքր ուսումնասիրում ենք, պարզ է դառնում, որ հիմնադրամի տնօրենը որեւէ իրավասություն չուներ տալ կամ չտալ որեւէ դրամաշնորհ, ավելին՝ դրամաշնորհը տրվել է կոնկրետ մի քանի փուլ անցած տարբեր հանձնաժողովների կողմից, ընդ որում, դրամաշնորհը տրամադրել է մի հանձնաժողով, որի կազմը սահմանել է երկու-երեք նախարար առաջ նշանակված անձը: Որոշումը կայացվել է մեկ այլ նախարարի օրոք, եւ հիմնադրամի տնօրենը զուտ ձեւաբանական առումով ստորագրել է փաստաթուղթը։ Դրամաշնորհի ամբողջ փաթեթը ստուգվել է թե ներպետական եւ միջազգային մեր գործընկերների կողմից»։

Արձագանքելով՝ Արման Բաբաջանյանը շեշտեց, որ, այնուամենայնիվ, որոշումը կայացվել է, երբ Ավինյանն արդեն փոխվարչապետի պաշտոնում էր։ «Արձանագրենք նաեւ, որ Դուք հայտնվել եք այս հիմնադրամում Կարեն Կարպետյանի կառավարության ժամանակ, Դուք համարվում եք Իգնատի Առաքելյանի մարդը, կուզեի իմանալ՝ ինչպե՞ս եք հայտնվել Տիգրան Ավինյանի տեսադաշտում, եթե ոչ այս դրամաշնորհի շրջանակներում»,– հարցրեց ԼՀԿ պատգամավորը:

Գեղամ Գեւորգյանը ի պատասխան նշեց, որ ապարդյուն է փնտրել, թե երբ ում տեսադաշում է հայտնվել. «Անկեղծ ասած, ես մինչեւ այսօր գիտեի ուրիշ մարդու մարդն եմ, ի՞նչ ա նշանակում «Իգնատի Առաքելյանի մարդը»: Իգնատի Առքելայնն իմ լավ ընկերն է, եղել է նախարար, ում օրոք ես աշխատել եմ հիմնադրամում, բայց իմ կենսագրականը, որն այդքան մանրամասնությամբ ուսումնասիրել եք, տալիս է տեղեկատվություն, որ 10 տարուց ավել ես աշխատում եմ կառավարման համակագում, աշխատել եմ 4-5 վարչապետի հետ, պաշտոնի բարձրացում եմ ունեցել: Եթե հիմա փորձենք հասկանալ՝ ամեն տեղ ում տեսադաշում եմ հայտնվել, ապարդյուն աշխատանք կլինի, կխնդրեմ նույնիսկ չփորձել, իմաստ չունի»:

Տպել
Ամենաշատ