News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Անձնապես, որքան ճանաչում եմ Սանասարյանին՝ չարամտությամբ, դիտավորությամբ վնաս չէր հասցնի: Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարինա Կարապետյանը՝ անդրադառնալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրվելուն:

«Ես բացառում եմ, որ  նոր Հայաստանում իրավապահները պաշտոնյաների գլխին կարող են գործ սարքել: Պետք է սպասենք մինչև նախաքննությունն ավարտվի, հասկանանք՝ ինչ ապացույցներ կան, և առհասարակ, մանրամասներին ծանոթանանք»,- ասաց Կարապետյանը:

Օրերս հնչեցրած Սանասարյանի այն հայտարությանը, թե նոր Հայաստանում որոշ պաշտոնյաներ գործում են հին մեթոդներով, Կարապետյանը չհամաձայնեց. «Նման բան բացառում եմ»:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Տպել
Ամենաշատ