News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդարանը հավանություն է տվել համատեղ պաշտպանական հիմնադրամի ստեղծմանը: Համապատասխան նախաձեռնությանն աջակցել է 328 պատգամավոր, 231 պատգամավոր դեմ է արտահայտվել, եւս 19-ը՝ ձեռնպահ մնացել: Ապագա հիմնադրամը պետք է նորարարություններ ներգրավվի պաշտպանական արդյունաբերության մեջ, մասնավորապես նպաստի սպառազինությունների նոր համակարգերի զարգացմանը, հաղորդում է DW-ն:

Պատգամավորները առաջարկում են այդ նպատակների համար 13 մլրդ եվրո հատկացնել:

Վերջնական գումարը կքննարկվի ԵՄ 2021-2027 թվականների երկարաժամկետ բյուջեի վերաբերյալ բանակցություններում:

Նախաձեռնության քննադատների թվում են Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամներ Մարտին Վեռներն ու Առնե Լիցը: Ըստ Վեռների՝ ավելի խելամիտ քայլ կլինի ազգային պաշտպանական համակարգերի աստիճանական ինտեգրումը միավորման մեջ՝ Եվրամիության մակարդակով:

Պաշտպանական արդյունաբերության սուբսիդիավորումը եվրապատգամավորը «սխալ ճանապարհ» է  անվանել: Մարտին Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) նախագահ Անեգրետ Քրամփ-Կարրենբաուերը հայտարարել էր, որ Գերմանիան եւ Ֆրանսիան միասին աշխատում են մարտական ինքնաթիռի նախագծի ուղղությամբ, իսկ մնացած երկրները «հրավիրվում են մասնակցելու»:

Հաջորդ քայլը` համատեղ ավիակրի ստեղծումը, կընդգծի անվտանգության եւ խաղաղության հարցերում Եվրամիության գլոբալ դերը»,  ընդգծել է ՔԴՄ նախագահը: Ավելի ուշ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը աջակցել է եվրոպական ավիակրի ստեղծման համատեղ նախագծին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ