News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Լիբիայի գեներալ Խալիֆա Հաֆարի հետ հեռախոսով քննարկել է «ահաբեկչության դեմ պայքարի համար գործադրվող ջանքները եւ Լիբիայում խաղաղության եւ կայունության հաստատման անհրաժեշտությունը: Զրույցը տեղի է ունեցել շաբաթվա սկզբին, սակայն Սպիտակ տունը միայն այսօր է հայտնել այդ մասին:

Սպիտակ տունը հաղորդում է, որ Թրամփը ընդունել է  ֆելդմարշալ Հաֆթարի նշանակալի դերը ահաբեկչության դեմ պաքարում եև լիբիական նավթային ռեսուրսների անվտանգության ապահովման մեջ: Կողմերը քննարկել են կայուն, ժողովրդավարական քաղաքական համակարգին անցնելու Լիբիայի ընդհանուր տեսլականը»:

Նախօրեին ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը չէին աջակցել  ՄԱԿ ԱԽ բանաձեւին, որը Լիբիայում հրադադարի կոչ է անում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ