News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Պետքարտուղար Մայք Պոմպեոն մերժել է Հյուսիսային Կորեայի պահանջը Փհենյանի եւ Վաշինգտոնի հետ բանակցությունների շրջանակներում իրեն փոխարինելու հարցում:

Պոմպեոյի հեռանալու մերժումը եւ ԱՄՆ-ի ու Ճապոնիայի համատեղ խոստումը Պետդեպի արտաքին գործերի նախարարների եւ պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ հանգեցրել են անորոշությանը փակուղու մեջ հայտնված ապամիջուկայնացման մասին բանակցությունների հնարավոր վերսկսման շուրջ, հաղորդում է AP-ը:

Բանակցությունները փակուղու մեջ էին հայտնվել Հանոյում երկու երկների առաջնորդների հանդիպումից հետո, քանի որ կողմերը չէին կարողացել համաձայնության գալ պատժամիջոցների պատճառով:

«Ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք աշխատել: Ես դեռեւս գլխավորում են թիմը»,-հայտարարել է Պոմպեոն լրագրողներին` պնդելով, որ նա եւ Հյուսիսային Կորեայի հարցերով հատուկ դեսպանորդ Սթիվեն Բիգունը կշարունակեն աշխատել:

«Նախագահ Թրամփը պատասխանատու է բոլոր ջանքերի համար, սակայն հատկապես իմ թիմը եւ հատուկ ներկայացուցիչ Բիգունը կշարունակեն ղեկավարել ԱՄՆ-ի գործողությունները հասնելու նրան, որ Կիմ Չեն Ընը խոստացել էր կատարել»,-ասել է Պոմպեոն: «Նա բազմիցս կրկնել է այդ պարտավորությունը Թրամփի առջեւ, նա անձամբ կատարել է եւ ասել այդ մասին մի քանի անգամ, եւ ես համոզված եմ, որ մենք դեռեւս հնարավորություն ունենք հասնելու այդ արդյունքին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ