News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Սիդնեյի ոստիկանությունը վերադարձրել է Քրիս անունով 59-ամյա անտուն տղամարդուն իր վարժեցրած առնետին, որը կորել էր երկու շաբաթ առաջ, հաղորդում է BBC-ն:

Լյուսի անունով առնետն ապրում էր ստվարաթղթե տուփի մեջ, որը Քրիսը սովորաբար դնում էր իր առջեւ փողոցում: Սակայն մի օր, երբ Քրիսը կարճ ժամանակով հեռացել էր, Լյուսին հանկարծակի անհետացել էր:

Քրիսը թղթի վրա գրել էր իր կորստի մասին՝ հիշատակելով նաեւ կրծողի իրերը: Տղամարդու հայտարարությունն այնքան էր հուզել անցորդներին, որ շուտով սոցցանցերում հրապարակվել էր նրա լուսանկարն ու օգնության խնդրանքը:

Սոցցանցերի արձագանքին ուշադրություն էր դարձրել Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանությունը, որը սկսել էր հետաքննությունը:

Արդյունքում իրավապահներին հաջողվել էր գտնել առնետին: Անցորդ կինը նկատել էր միայնակ Լյուսիին եւ, կարծելով, որ նրան լքել են, տարել էր տուն եւ խնամել նրան, ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:

Քրիսին հրավիրել էին ոստիկանության տեղամաս, որտեղ նրան հանդիսավոր կերպով վերադարձրել էին իր սիրելի կրծողին ստվարաթղթե տուփի մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել