News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Խորհրդարանի օրակարգում այսօր ներկրվող ցեմենտի վրա տուրք սահմանելու հարցն էր, որ հատկապես զգայուն է «Բարգավաճ Հայաստանի» համար։ Իրանական էժան ցեմենտը շուկայում նեղում է հայկականին, որի խոշոր արտադրողը Գագիկ Ծառուկյանի Արարատցեմենտն է, եւ ըստ Ծառուկյանի, կշարունակի նեղել, եթե կլինկերի վրա եւս տուրք չդրվի։ Երեկ նա այս խնդրով հանդիպել էր վարչապետի հետ։

Այս հանդիպումից հետո էլ իշխող թիմը տրամադրված չէր տուրքը տարածել կլինկերի վրա: «Իմ քայլից» Հայկ Գեւորգյանը, հիշելով ԲՀԿ-ականների երկավա հռետորիկան եւ հատկապես որ իրենց հայտարարել էին ժողովրդի թշնամի, խոսեց ժանրի կանոններով։

Ծառուկյանը նախ տեղից արձագանքեց, հետո արդեն ամբիոնից՝ 16 տարում երկրորդ անգամ։

Իշխանությանը նա հիշեցրեց այն, ինչ պիտի անեին ու չէին արել՝ սայլարկայից սկսած մինչեւ սերմացու։ Իսկ կլիկերը էլ կրքեր չի բորբոքի, Ծառուկյանը համակերպվել էր, ասաց՝ չեք ուզում տուրք սահմանել, դուք գիտեք։

Խորհրդարանը բարձրացրեց մաքսատուրքը, բայց միայն ցեմենտի համար, կլինկերը մնաց տուրքից ազատ։

Դավիթ Սանասարյանը չի հանձնվում, նրան երեկ մեղադրանք էր առաջադրվել, լիազորություններն էլ ժամանակվոր կասեցվել էին։ Իսկ այսօր հայտնի դարձավ, որ նա դատի է տվել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին՝ պահանջելով առոչինչ ճանաչել հանձնաժողովի որոշումը, ըստ որի՝ ինքը էթիկայի խախտում է թույլ տվել՝ հրապարակային մեղադրելով ռեկտոր Արամ Սիմոնյանին։ Սանասարյանը նաեւ արձագանքել է իրեն առաջադրված մեղադրանքին, ավելի հիմնավոր համարել, որ իրեն կասկածեն Քենեդու սպանության, քան կոռուպցիայի համար։ 

Այս մեղադրանքի հետ նաեւ կասկածներ ծագեցին, թե Դավիթ Սանասարյանի վրա գործ են սարքել։ Փոխխոսնակ Նազարյանը բացառեց այդ սցենարը։ 

Սանասարյանին կարեկցում է Շարմազանովը, ասաց՝ տհաճ միջադեպ էր եւ նաեւ դրա վրա կառուցեց քննադատությունը Փաշինյանի դեմ։ Եթե շինծու գործ է, ինչպես պնդում է Սանասարյանը, ուրեմն չկա արդարադատոթյուն, եզրակազրեց Շարմազանովը։ 

Մարտի մեկի գործով հիմնական մեղավորի այլ վարկած ունի Սամվել Բաբայանը։ Նա անուն չտվեց, սակայն ակնարկը պարզ էր․ ո՞վ էր նստած կառավարության շենքում՝ հուշեց նա։ 

Հոկտեմբերի 27-ի գործով եւս, ըստ Բաբայանի, եթե արդար դատաքննություն լինի, կդատվեն հենց նրանք, ովքեր հիմա աղմկում են։ Իսկ աղմուկը սկսվել էր Վահան Շիրխանյանի վերջին նամակից։

Կրակոցներ են հնչել Երեւանում։ Հրազենային վնասվածքներով հոսպիտալացվել է 40-ամյա Ալեքսան Ալեքսանյանը, ավելի հայտնի որպես «Դռռիկ Ալիկ»։ Նա հրազենային վնասվածքներ է ստացել ազդրերի շրջանում, Ավանի գերեզմանոցի մոտ։ 

Արցախում ապրիլի 12-ին 10 տարեկան երեխա է սպանվել։ Նա  Շահումյանի շրջանի բնակիչ էր։ Սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա հարազատ եղբայրը` ծնված 2001 թվականին։ Նախաքննությունը շարունակվում է։ 

Ռուսական սահմանապահ ջոկատի ծառայողները Մեղրաշատ համայնքի մոտ ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձի: Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 16-ին: Սսահմանախախտը  հայտնել է, որ Թուրքիայի քաղաքացի է և թաքնվում է արդարադատությունից

Դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել, այսօր կազմել է 482 դրամ, եվրոն 542 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 627, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 54 դրամ:

Հայաստանի մարզերի մեծ մասում հանգստյան օրերին սպասվում են տեղումներ, Երեւանում շաբաթ եւ կիրակի օրերին սպասվում են անձրեւներ եւ ամպրոպ՝ քամու ուժգնացմամբ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում սպասվում է +3+5, վաղը ցերեկը՝ +8+10։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ