News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Այսօրվա Հայաստանում հաշմանդամություն ունեցող մարդիկ պետք է իրենց առավել լավ զգան, որովհետեւ հենց այսօր ՀՀ կառավարությունում հաշմանդամություն ունեցող երկու նախարար կա։ Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերից մեկի հարցին, թե «ե՞րբ են մեր երկրի հաշմանդամները իրենց մարդ զգալու, որ իրենց թոշակով գոնե իրենց դեղորայքը կարողանան գնել»։

«Եթե չեմ սխալվում՝ սա աննախադեպ իրավիճակ է ՀՀ–ում։ Երեւի թե նախկինում հաշմանդամություն ունեցող նույնիսկ մեկ նախարար չենք ունեցել։ Սա նաեւ ցույց է տալիս մեր ընկալումը։ Ես չեմ ասում, որ նրանք նախարար են միայն նրա համար, որ համանդամություն ունեն»,–նշեց նա։

Փաշինյանը, սակայն, հիշեց՝ հաշմանդամները ժամանակին իրեն ուղղել են, որ թոշակը 5000 դրամով բարձր լինի, թե ցածր, գլոբալ հարց չի լուծում. «Ես հիշում եմ՝ մի ժամանակ տիկին Բաթոյանի եւ համանդամություն ունեցող այլ անձանց հետ որպես պատգամավոր հանդիպել եմ, խոսակցության ժամանակ անընդհատ խոսում էի թոշակների, նպաստների մասին, եւ ինձ համար ամենազարմանալին այն էր, որ տիկին Բաթոյանը եւ հաշմանդամություն ունեցող անձինք ասում էին՝ ի՞նչ եք կենտրոնացել թոշակի վրա, թոշակը 5000 դրամով բարձր լինի, թե ցածր, գլոբալ հարց չի լուծում։ Իրենք ասում էին, որ կառավարությունը պետք է ապահովի, որ հաշմանդամություն ունեցող անձինք լիարժեք ինտեգրվեն հասարակությանը, որ կրթությունը, աշխատանքը, հասարակական տրանսպորտը նրանց համար լինի հասանելի։ Եվ ես ուրախ եմ, որ տիկին Բաթոյանը, որը այսքան տարի կռիվ է տալիս, այդ թվում՝ մեզ հետ, հիմա հնարավորություն ունի որպես նախարար այ խնդիրները լուծելու»։

Փաշինյանը շեշտեց՝ հաշմանդամություն ունեցող մարդու համար պետք է հնարավորություն ստեղծվի, որ նա իրեն  լիարժեք քաղաքացի զգա. «Սա շատ կարեւոր գաղափարական հարց է, որովհետեւ Հայաստանում շատ հաճախ հաշմանդամություն ունեցող մարդն ընկալվում է որպես մեկը, որն ունի կարեկցանքի կարիք, բարեգործության կարիք, քնքշանքի կարիք, բայց ես կարծում եմ, որ դա սխալ մոտեցում է։ Հաշմանդամություն ունեցող մարդը կարիք ունի, որ մենք նրանց վերաբերվենք որպես լիարժեք քաղաքացու։ Նրանցից յուրաքանչյուրը ունի լիարժեք քաղաքացի լինելու հնարվորություն»։

Նա հիշողությունը, ապա՝ համցանցը փորփրելոց հետո հիշեց Սթիվեն Հոքինգի անունը և նշեց. «Ինքը որեւէ մեկի կարեկցանքի կարիքը ունի՞։ Ինքը ժամանակակից գիտական մտքի տիտաններից է, ամբողջ աշխարհը նայում էր, թե ինչ կասի Հոքինգն ապագայի մասին, երկրի ծագման մասին, տիեզերքի մասին։ Մենք ուզում ենք քաջալերեք, որ մեր քաղաքացիները կարող են, նրանք ուժ ունեն, կարող են հաջողության հասնել, նույնն էլ հաշմանդամության դեպքում»։

Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց ֆինանսական աջակցությանը՝ Փաշինյանը հիշեցրեց, որ 2019 թվականից բարձրացրել են հաշմանդամություն ունեցող այն անձանց նպաստները, որոնց ստացած նպաստները ցածր են պարենային զամբյուղից. «2019 թվականից մենք հաշմանդամություն ունեցող այն անձանց նպաստները, որոնց ստացած նպաստները ցածր են պարենային զամբյուղից, բարձրացրել ենք, որ համոզված լինենք, որ այդ մարդկանցից ոչ ոք սոված չի մնում։ Մենք պետք է շարունակենք մեր սոցիալական քաղաքականությունը, բայց նաեւ պետք է հնարավորություն ստեղծենք, որ մարդիկ իրենց տաղանդը օգտագործելու հնարավորություն ունենան այնպես, ինչպես Սթիվեն Հոքինգը»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ