News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղ ծրագիրը չի նախատեսում հանձնել Սինայան թերակղզու հողերը պաղեստինցիներին: Այդ մասին հայտարարել է Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ի հատուկ բանագնաց Ջեյմսոն Գրինբլաթը՝ փորձելով հերքել սոցիալական ցանցերում հաղորդագրությունները, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության դադարեցման երկար սպասված ծրագիրը կդիտարկի Գազայի ընդլայնումը մինչեւ Սինայի հյուսիս՝ եգիպտական միջերկրյածովյան ափի ուղղությամբ, հաղորդում է Reuters-ը:

«Ասեկոսեները, որ մեր ծրագիրը ներառում է հայեցակարգ, համաձայն որի՝ մենք կփոխանցենք Գազային Սինայան թերակղզու մի մասը (որը պատկանում է Եգիպտոսին), սուտ է»,-գրել է Գրինբլաթը:

Ակնկալվում է, որ ԱՄՆ-ի ծրագիրը կհանրայնացվի, երբ Իսրայելի վերընտրված վարչապետ Բինյամին Նեթանյահուն ձեւավորի կառավարական կոալիցիան եւ մահմեդականների համար Ռամազան սուրբ ամսից հետո, որն ավարտվում է հունիսին:

Ավելի վաղ Թրամփի խորհրդական Ջարեդ Քուշները հայտարարել էր, որ ծրագիրը պահանջելու է կոմպրոմիս հակամարտության բոլոր կողմերից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ