News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները, ծառայություն կատարելիս, ապրիլի 18-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսություն» մասնաճյուղի «Իքատակ» կոչվող տարածքում հայտնաբերել են ծառի ճյուղերով քողարկած «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենա՝ բեռնված շուրջ 5 խմ լորենի և հաճարենի տեսակներին նմանվող փայտանյութով: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Ավտոմեքենայի մոտ գտնվող, 1990 թ. ծնված Գևորգ Մ.-ն հայտարարել է, որ ավտոմեքենան պատկանում է իրեն, իսկ փայտանյութի մասին հայտարարել է, որ ինքը, առանց համապատասխան թույլտվության, ապրիլի 18-ի ցերեկը, նույն տարածքից, իր բենզասղոցի գործադրմամբ, հատել է 3 կանգուն լորենի և 2 կանգուն հաճարենի, որոնցից 2 հաճարենին և 1 լորենին բենզասղոցով մանրացրել, բեռնել է ավտոմեքենան, իսկ կտրած մեկական հաճարենին և լորենին թողել է նույն տարածքում՝ հետագայում տեղափոխելու նպատակով:

Անտառում մնացած հատված ծառերից պատրաստված փայտանյութը տեղում ի պահ է հանձնվել տարածքի անտառապահին, իսկ փայտանյութով բեռնված ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Թումանյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր:

Տպել
Ամենաշատ