News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ստեր կապված իմ անձի հետ։ Ֆեյսբուքյան իր էջում այս վերնագրով գրառում է արել Դավիթ Սանասարյանը՝ անդարադառնալով այդպիսի մի քանի օրինակի՝ սորոսական լինելուց սկսած մինչեւ հանցավոր աշխարհի հետ շփումներ։

«Սորոսից գրանտ է ստացել, գրանտակեր է - երբեք դրամաշնորհ չեմ վերցրել, այդ թվում Սորոսից, բացառությամբ կրթականից, որը տվել է մեծ հայ Ասո Թավիթյանի հիմնադրամը Ֆլետչերում ուսանելու համար։

Այլ երկրի հատուկ ծառայության ներկայացուցիչ է- անբարոյականի ծնունդ է այն մարդը, ով սեփական երկրի թիկունքում կարող է գործել հանուն այլ երկրի. ինձ էլ դրանում մեղադրողն է անբարոյականի ծնունդ։

Ավտո է նվեր ստացել պաշտոնավարման ընթացքում- երբեք ավտո չեմ ունեցել, հիմա նույնպես։

Տներ է ստացել, կալվածքներ ունի- վարձով եմ ապրում ու շատ համեստ։

Հանցավոր աշխարհի կարկառուն դեմքերի՝ գողերի հետ է շփվում- ՍՈՒՏ է։

Կառույցը չի կարողանում կառավարել- կուզենամ ամեն ղեկավար նման հարգանքի մի մասը վայելի, ինչպես ես եմ վայելել մինչ օրս։

Սկանդալային հեմոդիալիզի քրեական գործով փողեր է ստացել- անգամ կարված ու շինծու գործի շրջանակներում նման բան չկա ու չի կարող լինել։

Բանակում չի ծառայել- դեբիլիկներ ջան, կուզենայի իմ հետ դժվարին սահմանները պահած ու ծառայության ընթացքում նման փորձությունների միջով անցած լինեիք։

Հ.Գ. էս ամենը անդադար կրկնում են, որ կարողանան անվանս հետ խաղալ, սակայն անունս ձեռք եմ բերել տարիների դժվար պայքարով ու սկզբունքային ապրելակերպով, էնպես որ, հանգիստ նստեք տեղներդ

Սիրում եմ բոլորիդ, մարդիկ, չընկճվեք....»,- ասված է նրա գրառման մեջ։

Տպել
Ամենաշատ