News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իսրայելը «օդ-երկիր» դասի նոր գերձայնային հրթիռներ է մշակել՝ Rampage, որոնք, ենթադրաբար, անհասանելի են ռուսական Ս-300 համալիրների համար, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Telepolis պարբերականի լրագրող Ֆլորիան Ռետցերին։

Նրա խոսքով՝ իսրայելցի զինվորականները նոր հրթիռները կիրառել են անցած շաբաթ սիրիական Համա նահանգին հարվածելիս։

Բացի այդ, Ռետցերը նշում է, որ Իսրայելում այդ հրթիռները դիտարկում են որպես Սիրիայում Ռուսաստանի Ս-300-ների տեղակայման հետեւանք, եւ իբր հրթիռները կարող են «խաբել» ռուսական ՀՕՊ-ին։

Նա ավելացրել է, որ Rampage հրթիռները, որոնք ստեղծել են իսրայելական IMS (Israel Military Industries) եւ IAI (Israel Aerospace Industries) ընկերությունները, ներկայացվել են անցած տարվա հունիսին։ Մեկ հրթիռի երկարությունը 4,5 մետր է, քաշը՝ 570 կիլոգրամ եւ ունի թռիչքի 150 կիլոմետր հեռահարություն։

Նշվում է, որ հրթիռները ստեղծվել են ՀՕՊ միջոցներով լավ պաշտպանված թիրախները գրոհելու, ինչպես նաեւ ստորգետնյա բունկերները խոցելու համար։ Բացի այդ, հրթիռը երկու մարտագլխիկ ունի, որոնք կարող են պայթել հերթով։

Ռետցերը ընդգծում է, որ Ռուսաստանն այժմ ստիպված կլինի ցուցադրել Ս-400-ների գործունակությունը, որոնք, ըստ նրա, արդեն տեղակայված են Սիրիայում ռուսական բազաների պաշտպանության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ