News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ղազախստանի Ժամբիլի մարզում ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվել է 11 մարդ, տեղեկացնում է Тengrinews.kz-ը։

Ինչպես տեղեկացնում է գործակալությունը, ապրիլի 20-ի առավոտյան, տեղի ժամանակով ժամը մոտ 5.00-ին, Ժամբիլի մարզի Կորդայի շրջանում, Ալմաթի-Տաշքենդ ավտոմայրուղու 181-րդ կիլոմետրում տեղի է ունեցել Toyota մակնիշի մեքենայի բախում բեռնատար ավտոմեքենայի հետ։

Մայրուղով ընթացող ուղեւորատար ավտոբուսը, փորձել է խուսափել նշված մեքենաների հետ բախումից եւ շրջվել է։

ՃՏՊ-ի հետեւանքով տեղում զոհվել է ութ մարդ, 32 հոգի հասցվել է բուժհաստատություններ, որտեղ ստացած վնասվածքներից մահացել է եւս երեք մարդ։ Ինչպես նշում է գործակալությունը, պատահարի վայր են եկել մարզի ակիմի առաջին տեղակալ Բ.Օռինբեկովը, մարզի դատախազ Ժ.Կուսաինովը, ոստիկանության, արտակարգ իրավիճակների եւ պաշտպանության գործերի մարզային վարչությունների պետերը։

Վթարային-փրկրարարական աշխատանքներին մասնակցում են մոտ 50 մարդ, օպերատիվ-փրկարարական, բժշկական եւ բժշկական ոստիկանության ծառայությունների 15 միավոր տեխնիկա, ինչպես նաեւ Ղազախստանի ՆԳՆ «Կազավիափրկարար»-ի ուղղաթիռային տեխնիկան։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ