News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը մեղադրել է չինական Huawei ընկերությանը Չինաստանի իշխանություններից հովանավորություն ստանալու մեջ, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Times-ին։

Պարբերականի տվյալներով՝ ընկերությունը Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակից, Ազգային անվտանգության հանձնաժողովից եւ պետական հետախուզական ցանցի երրորդ բաժնից միջոցներ է ստացել։

Ինչպես նշում է թերթը՝ հղում կատարելով ամերիկյան հետախուզության աղբյուրին, ամերիկյան գործակալությունները կարծում են, որ Չինաստանի պետական անվտանգության նախարարությունը հավանություն է տվել պետական հովնավորությանը Huawei-ի համար։

Ավելի վաղ ԱՄՆ-ը եւ Ավստրալիան չինական Huawei ընկերությանը մեղադրել էին տեխնիկական լրտեսության եւ գաղտնի տվյալների հավաքման մեջ՝ իրենց սարքավորման օգնությամբ, որն օգտագործվում է աշխարհի տարբեր երկրներում։ Ամերիկյան պաշտոնատար անձինք քանիցս կոչ են արել իրենց եվրոպացի գործընկերներին մտածել Եվրոպայում 5G ցանցերի զարգացման գործում չինական ընկերությունների մասնակցության նպատակահարմարության մասին։

Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը ԵՄ-Չինաստան գագաթաժողովի շրջանակում, ապրիլի 9-ին Բրյուսելում կտրականապես հերքել է լրտեսության մեղադրանքները՝ հայտարարելով, որ մինչեւ հիմա դրա ոչ մի կոնկրետ ապացույց չի ներկայացվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ