News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ստոկհոլմի նախկին սինագոգում վերակառուցման արդյունքում 19-րդ դարի հազվագյուտ որմնանկարներ են գտնվել, որոնք մնացել են մի քանի շերտ ներկի տակ, դրանք հազվագյուտ արվեստի օրինակներ են, որոնք նացիստները չեն ոչնչացրել, տեղեկացնում է MIGnews-ը՝ հղում կատարելով The Times of Israel-ին։

Այս հայտնագործությունն արվել է Ստոկհոլմում Հրեական թանգարանի բացմանը նախապատրաստվելիս, նախկին «Տիսկա Բրունսպլան» սինագոգի շենքում, որը Շվեդիայի մայրաքաղաքի երկու աղոթատներից մեկն է։ Այն սինագոգ է ծառայել ութսուն տարի, ընդհուպ մինչեւ 1870 թվականը։

Վերակառուցման աշխատանքները սկսվել են 2016-ին։ Գտնվել է 1811 թվականի գծագիր, որի վրա նշված են եղել որմնանկարները, որոնք զարդարել են «Տիսկա Բրունսպլան» սինագոգը, ինչի մասին ներկայացրել է Direkt պարբերականը երկուշաբթի օրը։

Այդ գծագրի շնորհիվ գտնվել են այն տեղերը, որտեղ վերակառուցողական աշխատանքները պետք է կատարվեին զգուշորեն, որպեսզի չվնասվեին հնագույն հրեական որմնանկարները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ