News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ալկոհոլային ըմպելիքների արտադրության կայսրության ժառանգորդուհի Քլեր Բրոնֆմանն ընդունել է մեղքը, որ Nxivm սեքս-կուլտ է հիմնել, տեղեկացնում է BBC News-ը։

40-ամյա Բրոնֆմանը, մասնավորապես, մեղադրվել է ավելի քան 100 մլն դոլար սեքս-կուլտի հիմնման համար ներդնելու մեջ, որի անդամները շանտաժի եւ սպառնալիքների միջոցով ստիպել են կանանց ինտիմ կապի մեջ մտնել կուլտի ղեկավար Քիթ Ռանիերի հետ։

Միլիարդատիրուհին խոստովանել է հետեւյալ հանցագործությունները. գործարք է կնքել ապօրինի միգրանտներին թաքցնելու մասին՝ ֆինանսական շահ ստանալու եւ անձնական տվյալների խարդախ օգտագործման համար։

Դատարանի առջեւ կանգնելով՝ կինը ասել է, որ «իսկապես զղջում է»։

«Ես ցանկանում էի բարի բան անել աշխարհին եւ օգնել մարդկանց։ Այնուամենայնիվ, ես սխալ եմ գործել»,- ասել է Բրոնֆմանը։

Նրա դատավճիռը կհրապարակվի հուլիսի 25-ին։ Նրան կարող է 25 տարվա ազատազրկում սպառնալ։

Սեքս-կուլտի գործով մեղադրվում է վեց մարդ։

Կուլտի առաջնորդ Քիթ Ռանիերը դատարանի առջեւ կկանգնի մայիսին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ