News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բելգիացի Լյուկ Դրիզենը կարտոֆիլի անընդմեջ տապակման համաշխարհային ռեկորդ է սահմանել, որն ավելի շատ հայտնի է որպես ֆրիտ կամ «ֆրանսիական կարտոֆիլ», տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով RTL հեռուստառադիոընկերությանը։

Շարժական խորտկարանի սեփականատերը ֆլամանդական Մալե քաղաքում կարտոֆիլ է տապակել հինգ օր վեց ժամ եւ տասնհինգ րոպե շարունակ։

Պատրաստելու ընթացքում ռեկորդակրին, որի վիճակին հետեւում էր երկու բժիշկ, թույլատրվել էր մեկ ժամ ընդմիջում անել աշխատանքի վեց ժամից հետո։

Բելգիացիները պնդում են, որ «ֆրանսիական կարտոֆիլը» բրիտանացի զինվորների շնորհիվ առաջին անգամ Ֆլանդրիայի սեղաններին մատուցվել է Առաջին համաշխարհայինի տարիներին դեռեւս 16-րդ դարում։

Ինչպես ՌԻԱ «Նովոստի»-ին ասել են Խորտկարանների բելգիական պրոֆեսիոնալ ասոցիացիայում, ֆրիտը պետք է ունենա տասը սանտիմետր երկարություն։

Պատրաստելիս կարտոֆիլի շերտերը երկու անգամ ընկղմում են եռացող ձեթի մեջ։ Առաջին անգամ դա անում են, որպեսզի շերտերը տապակվեն ներսից, երկրորդ անգամ՝ որպեսզի այն մի քանի րոպե հանգստանա՝ կեղեւ կապելու համար։

Հատկանշական է, որ մաքրված կարտոֆիլի մեկ կիլոգրամից ստացվում է 540 գրամ «ֆրիտ»։

Շարժական խորտկարանների սեփականատերերը իրենց կերակրատեսակը փաթեթավորում են ստվարաթղթե տոպրակներում՝ դրա հետ միասին առաջարկելով մայոնեզ եւ այլ սոուսներ, ըստ ճաշակի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ