News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը


ԲՀԿ–ն դեմ է քվեարկել կառավարության կառուցվածքային փոփոխություններին, քանի որ կառավարության այս կառուցվածքը չի սպասարկում կառավարության ծրագիրը։ Այս մասին, այսօր՝ ապրիլի 20–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

«Գերակա ոլորտ համարելով գյուղատնտեսության, էներգետիկայի զարգացումը, կառավարության կառուցվածքում չկա ոչ մեկը, ոչ մյուսը։ Մենք ասում ենք մշակութային երկիր ենք, սակայն մշակույթի նախարարությունը վերացրեցինք, ասում ենք գերկարեւոր է  սփյուռքի հետ հարաբերությունները, այդ նախարարությունը  եւս վերացրեցինք»,– նշեց նա։

Ըստ Սերգեյ Բագրատյանի, կառավարության կառուցվածքը եւ ծրագիրը երկրի համար հեղափոխական ընթացք չեն ապահովում։

Նա նաեւ կարծիք հայտնեց, որ միգուցե կառավարությունը այլ գործելաոճ է որդեգրել եւ այս  նախարարությունները կարող են այլ նախարարությունների կազմում գործառույթները լիարժեք  իրականացնել, սակայն վստահ է, որ նախարարությունների կրճատումը խնդրահարույց է։

Տպել