News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Քաղաքացիների օրը պետք է նշել առնվազն քաղաքացիների առկայության պայմաններում։ Այս մասին ասել է «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Արա Պապյանը մամուլի ասուլիսում՝ պատասխանելով հարցին, թե ինչ է նա մտածում ապրիլի 23-ին քաղաքացու օրը նշելու եւ դրա համար 124 մլն դրամ հատկացնելու մասին։

«Այդ օրը պետք է նշել այն ժամանակ, երբ ի հայտ կգան քաղաքացին, հասարակությունը, որտեղ իրավունքները հարգվում են եւ քաղաքացին ինչ-որ բան է որոշում։ Այսօր այդպես չէ»,- նշել է Պապյանը։ Որպես համաժողովրդական տոնի օրինակ նա նշել է Նոր տարին։

«Նոր տարին բոլորս նշում ենք։ Պետությունը փո՞ղ է հատկացնում։ Թե՞ իշխանությունները վստահ չեն, որ առանց փողի չեն նշի։ Աղքատ երկրում 124 միլիոնով կարելի է էապես փոխել 10 աղքատ ընտանիքի կյանքը։ Մենք մի կողմից խնայում ենք մանրուքների վրա, մյուս կողմից՝ վատնում ենք հայտնի չէ, թե ինչի վրա։ Որպեսզի ինչ-որ մեկը տոնի՞ ռեստորանում։ Մեկ տարին չափից ավելի քիչ է գնահատական տալու համար։ Մանավանդ որ իշխանությունն այս պարագայում ինքն է գնահատական տալիս։ Թող տասնյակ տարի անցնի, որպեսզի կարելի լինի գնահատական տալ։ Ես՝ որպես հարկատու, սա անընդունելի եմ համարում։ Ամեն րոպե ինչ-որ բան նշելը բյուջեից փող հատկացնելով անթույլատրելի է։ Մեկ տարի առաջ, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, ժողովուրդն ինքն էր տոնում։ Եթե ժողովուրդը ինքը տոնի՝ ուրեմն գնահատել է»,- նշել է Պապյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ