News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիայի զինված ուժերի գլխավոր տեսուչ, գեներալ Էբերհարդ Ցորնը կարծում է, որ Փոքր եւ միջին հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրին (ՓՄՀՀՊ) պետք է փոխարինի նոր համաձայնագիր սպառազինությունների վերահսկման մասին՝ մասնակիցների ավելի մեծ թվով, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ցորնի՝ RND խմբագրական խմբին տված հարցազրույցին։

«Ես մտահոգ եմ, թե ինչ կլինի  միջին հեռահարության հրթիռների հետ, եթե այդ պայմանագիրը վերացվի ամբողջությամբ։ Ես կարծում եմ, որ հարկավոր է վերահսկողության նոր ռեժիմ սահմանել սպառազինությունների հանդեպ։ Եվ այստեղ հարկավոր է ներգրավել բոլորին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին, Չինաստանին։ Ինձ համար դա միջոցառում է՝ հաշվի առնելով մեր անվտանգությունը»,- նշել է նա։

Պատասխանելով հարցին, թե ով է պատասխանատվություն կրում աշխարհում լարվածության թեժացման համար, նա պատասխանել է. «Գլոբալ առումով խաղում շատ կողմեր կան։ Ինչ վերաբերում է Եվրոպային, փաստերը վկայում են իրենք իրենց փոխարեն»։ Այս համատեքստում նա թվարկել է Ղրիմի միավորումը Ռուսաստանին, իրավիճակն Ուկրաինայի արեւելքում, ԳՀՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի եւ նրա դստեր՝ Յուլյայի թունավորումը Սոլսբերիում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ