News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեկ Նիկոլ Փաշինյանը փայլեց հերթական ստերի շարանով ու մտահոգիչ եւ հիվանդագին մեծամտությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Գանդիի ներողամտության եւ Փաշինյանի մեծամտության միջեւ

Նա, մասնավորապես, նշել է. «Ասում է՝ իր տված խոստումների մեծ մասը կատարել է 100 տոկոսով: Մարդ քիչ էր մնում ասեր՝ թան չէ, փռթած մածուն:

Նիկոլի խոստացածի մի փոքր մասը շարադրեմ՝ թարմացնելով նրա հիշողությունը.

• Բյուջեն 800 միլիոն դոլարով ավելացնել

• Տեսախցիկները հանել

• Պարտադիր կենսաթոշակային համակարգը վերացնել

• Կտրուկ ավելացնել ներդրումների եւ աշխատատեղերի քանակը

• Թռիչքային զարգացում ապահովել

• Մարտի մեկը բացահայտված է

• Չմիջամտել իրավապահների աշխատանքներին եւ այդպես շարունակ:

Որեւէ խոստում կատարված չէ, որեւէ:

Դրա փոխարեն Փաշինյանի թիմակիցները միլիոնավոր դրամներով իրենք իրենց պարգեւատրել են, իսկ Նիկոլը, մոռանալով տատիկ-պապիկների նիսյաների մասին, 124 միլիոն ծախսում է իր իշխանազավթման մեկ տարին նշելու համար:

Բայց այսքանով «քայլողների առաջնորդի» տարօրինակ հայտարարությունները չեն ավարտվում:

Ասում է՝ շատ է վերլուծել ու չի պատրաստվում մաքսատան աշխատակցից ներողություն խնդրել:

Ներողություն խնդրելու համար պետք է ինքնասիրահարված չլինել, պետք է իրական տեր լինել եւ ոչ թե տվայտվել ժամանակավոր հաջողությունից:

Եվ, ի վերջո, պետք է дух ունենալ, այո՛ дух:

Բարձր գոռալը, բղավելը եւ սեփական վախից ելնելով այլախոհներին վարկաբեկելն ու կալանավորելը ամենեւին дух-ի մասին չի խոսում:

Հ. Գ. Թույլերը երբեք չեն ներում եւ ներողություն խնդրում: Այդ ունակությունը հատուկ է միայն ուժեղ մարդկանց»:

Տպել
Ամենաշատ