News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սուդանի ռազմական դատախազության քննիչները խուզարկել են երկրի նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրի տունը եւ այնտեղ միլիոնավոր եվրոներ և տեղական արժույթով միլիարդավոր գումարներ են հայտնաբերել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակաչելով Սուդանի լրատվամիջոցները:

Հաղորդվում է, որ մասնավորապես, իրավապահները հայտնաբերել են 6 մլն եվրո, 351 հազար դոլար, ինչպես նաև 5 մլրդ սուդանյան ֆունտ (շուրջ 105 մլն դոլար): Ավելի ուշ, հայտնաբերված գումարը փոխանցվել է երկրի Կենտրոնական բանկին:

Դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր:

Նշենք, որ ապրիլի 11-ին այդ երկրում ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել. Սուդանի բանակը պաշտոնանկ է արել Սուդանի նախագահ Օմար ալ-Բաշիրին, ավելի ուշ նախագահն ու նրա ընտանիքի որոշ անդամներ բանտարկվել են: Իշխանությունն իր ձեռքն է վերցրել անցուկային ռազմական խորհուրդը:

 Նախագահի պաշտոնանկությանը նախորդել են Սուդանում տեղի ունեցած բողոքի ցույցերը: Սուդանում երեք ամսով արտակարգ դրություն է հայտարարված:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ