News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու ապրիլի 23-ի նիստում ընդգրկված է «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ ստեղծելու եւ դրա կանոնադրությունը հաստատելու մասին» նախագիծը:

«Հիմք ընդունելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը եւ «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը.

Երեւան քաղաքի ավագանին որոշում է.

1.Երեւանի վարչական տարածքում աղբահանության եւ սանիտարական մաքրման աշխատանքները Երեւան համայնքի բյուջեի միջոցների հաշվին իրականացնելու նպատակով ստեղծել «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկ (այսուհետ՝ հիմնարկ):

2. Հաստատել հիմնարկի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

3. Երեւանի քաղաքապետին`

1) ապահովել հիմնարկի կանոնադրության հաշվառումն իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում.

2) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում Երեւան քաղաքի ավագանու հաստատմանը ներկայացնել հիմնարկի կառուցվածքը, աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը եւ պաշտոնային դրույքաչափերը»,- նշված է նախագծում:

Հիմնարկի գործունեության հիմնական նպատակն Երեւանի վարչական տարածքի աղբահանության եւ սանիտարական մաքրման (ներառյալ՝ ձմեռային ամիսներին) աշխատանքների իրականացման ապահովումն է:

Հիմնարկի հիմնական խնդիրներն են.

1) աղբահանության եւ սանիտարական մաքրման (ներառյալ՝ ձմեռային ամիսներին) աշխատանքների պարտադիր եւ պարբերաբար իրականացումը

2) մարդու առողջության եւ շրջակա միջավայրի վրա աղբի բացասական (վտանգավոր) ներգործության նվազեցումը եւ չեզոքացումը

3) բնակության համար հարմարավետ եւ էկոլոգիապես անվտանգ պայմանների ապահովումը

4) աղբահանության եւ սանիտարական մաքրման վերաբերյալ տեղեկատվության մատչելիության եւ հանրային իրազեկվածության ապահովումը:

Հիմնարկն անցնում է տարեկան ներքին աուդիտ՝ «Ներքին աուդիտի մասին» օրենքով սահմանված կարգով: Հիմնարկը կարող է անցնել նաեւ արտաքին աուդիտ՝ Երեւան քաղաքի ավագանու սահմանած կարգով եւ դեպքերում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ կառավարության վերջին նիստում որոշում է կայացվել հնարավորություն տալ, որ Երեւանի քաղաքապետարանն առանց մրցույթի 15 աղբատար մեքենաներ գնի: Ըստ քաղաքապետ։ Հայկ Մարությանի, մեքենաները Երեւանում կլինեն մոտ 2 շաբաթից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ