News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Վարչապետի երկու ժամ տեւած ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում այդպես էլ չլսեցինք նորություններ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 20-ին, Facebook-ի իր էջի ուղիղ եթերում նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Միթե վտանգավոր չէ, որ ձեր լայվով արձանագրում եք, որ այդ հասարակությանը ամենաշատը հուզող 20 հարցի մեջ Ղարաբաղի հարցը չկա:

Կան բազում զարգացումներ, ձեր ԱԳՆ-ն 2,5 օր քնում, հետո զարթնում է՝ փորձելով պատասխանել իբր Մամեդյարովին, բայց իրականում լսեցնելով Լավրովին: Ակնհայտ է, որ վերջին հանդիպումից հետո ադրբեջանական կողմը շատ խորամանկ եւ խրոխտ քաղաքականություն է վարում, իսկ մեր ԱԳՆ-ն քնել է»,-ասաց Աշոտյանը:

Նա հավելեց, որ Հայաստանի ԱԳՆ-ն եւս մեկ անգամ ապացուցում է, որ փաստորեն Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳՆ-ները համաձայնեցված են աշխատում, իրար սատարելով, իսկ Հայաստանի նկատմամբ ձեւավորվում է ոչ պատշաճ մթնոլորտ:

«Պարզվում է, որ Վիեննայում Ալիեւի հետ հանդիպման ժամանակ չեք բավարարվել միայն հումանիտար պրոյեկտների քննարկմամբ: Սրա մասին նույնպես պետք է պատմեք, գոնե սկզբունքների մասին պարտավոր եք պատմել»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ