News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 20
Տեսնել լրահոսը

Դավիթ Սանասարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումն անհիմն է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պետական վերահսկողության ծառայության պետ (լիազորությունները ժամանակավոր դադարեցված են) Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Նրա դեմ ցավոք գործ են սարքել եւ կարում են այդ գործը օգտագործելով հին մեթոդները, որոնք տասնյակ տարիներ ի վեր իրականացրել է հայտնի կառույցը։ Արդյունքում ստացվում է, որ որոշ թուլամորթներ չդիմանալով ճնշումներին ընդունում են համագործակցության պայմանները` զրպարտել բոլորիս կողմից ճանաչված ազնվագույն առաջամարտիկին։

Թող որեւէ մեկը չկասկածի որ Դավիթ Սանասարյանը սայթաքել է, նա չի սայթաքել եւ իր գործունեության մեջ ինչպես ազնիվ եղել է այդպես էլ ազնիվ մնացել է։ Ցավում եմ, որ նոր Հայաստանում վարչապետ պարոն Փաշինյանը կարող է բավարարվել իրեն ներկայացված շինծու եւ սուտ ապացույցներով, մոռացած լինելով, որ նույնիսկ նոր Հայաստանում առկա են անձինք, որոնք ունակ են իրենց նպատակին հասնելու համար դիմել ստոր քայլերի, շինծու ապացույցներով սուտը վարչապետին ներկայացնել իբրեւ ճշմարտություն։

Հուսով եմ, որ պարոն Փաշինյանը թույլ չի տա որ իրեն մոլորության մեջ գցեն եւ հետամուտ կլինի գործի օբյեկտիվ քննության համար, որը կսրծում եմ ԱԱԾ քննչական դեպարտամենտում չի կարող իրականացվել։

Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել