News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 25
Տեսնել լրահոսը

Լիբիայի մայրաքաղաք Տրիբոլիում վերջին երկու օրերին մարտերի ժամանակ զոհվել է առնվազն 15 մարդ, իսկ ընդհանուր զոհերի թիվը հասել է 220-ի, այդ թվում զոհվել են խաղաղ բնակիչներ, հաղորդում է Associated Press-ը:

Ավելի ուշ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, ոևր վիրավորների թիվը հասել է 1066-ի:

Լիբիայի ազգային բանակի մարշալ Խալիֆա Խաֆթարը ապրիլի 4-ին հրամայել է իր ուժերին հարձակում սկսել Տրիպոլիի ուղղությամբ՝ «քաղաքն ահաբեկիչներից ազատագրելու համար»: Նրա ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել գարյան եւ Սուրման քաղաքներում, որոնք Տրիպոլիից հարավ են գտնվում:

Բացի այդ, Խաֆթարի ուժերի հարվածել են Տրիպոլիի միակ գործող օդանավակայանին, որի հետեւանքով բոլոր չվերթները չեղարկվել են:

Ազգային համաձայնության կառավարությանը հավատարիմ ուժերը ապրիլի 7-ին հայտարարել են Լիբիայի ազգային բանակի դեմ «Ցասումի հրաբուխ» ռազմական գործողություն սկսելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջուկային պատերազմի ռիսկերն այսօր բարձր են. ՄԱԿ-ի փորձագետ
Անհետաձգելի խնդիր է...
Տրիպոլիի մարտերը երկարատեւ եւ արյունալի պատերազմի սկիզբն են. ՄԱԿ դեսպան
Շատ երկրներ զենք են մատակարարում Տրիպոլիի կառավարությանը...
UN Women-ի գործադիր տնօրենը համագործակցության առաջարկներ է ներկայացրել Զոհրաբ Մնացականյանին
Մտքեր փոխանակվեցին միջազգային ձեւաչափերում կանանց իրավունքների առնչությամբ Հայաստանի ընթացիկ գործունեության եւ իրականացվող ծրագրերի շուրջ...
Մշակութային բազմազանության օր հանուն երկխոսության եւ զարգացման
Մայիսի 21-ին նշվում է Մշակութային բազմազանության օրը հանուն երկխոսության եւ զարգացման...
ՄԱԿ-ը կոչ է արել բնական աղետների սպառնալիքի նվազեցման ակտիվ միջոցներ ձեռնարկել
ՄԱԿ-ը կոչով դիմել է համաշխարհային հանրությանը...
ՄԱԿ-ը հայտնում է միջատներից պատրաստված կերակուրի օգուտի մասին
Ավելի սննդարար ու էկոլոգիական մթերքների որոնումները սպառողներին եւ գիտնականներին ստիպում են դիմել սնունդի ոչ ավանդական աղբյուրների…