News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում այսօր՝ ապրիլի 20-ին, մատուցվում է Ճրագալույցի սուրբ պատարագ:

Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում Ս. Պատարագը մատուցվում է առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:

Պատարագից հետո Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի նախագահությամբ կկատարվի տնօրհնեքի արարողություն: Ճրագալույցի Ս. Պատարագից հետո, ավանդույթի համաձայն, հավատացյալներն առաջնորդարանի դահլիճում կշնորհավորեն Հանրապետության նախագահին ու Սրբազան հորը` Ս. Հարության տոնի առթիվ:

Նշենք, որ այսօր Հայաստանի բոլոր եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Հարության Ճրագալույցի Ս. Պատարագ: Վաղը՝ ապրիլի 21-ին, Զատկի տոնն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ