News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Կրկնակի օսկարակիր Սթիվեն Քոլբերթի հետ երեկոյան շոուում Հոլիվուդի կինոաստղ Ռոբերտ դե Նիրոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «կատարյալ անհաջողակ» եւ գանգստերների նմանակող», գրում է The Guardian-ը։

Դե Նիրոն ծրագրի վարողին ասել է, որ փորձել է շանս տալ Թրամփին։

«Դա այն է, ինչ ես ասացի նրա ընտրությունից հետո։ Նրան շանս տուր։ Ես բոլորին անմեղության կանխավարկած եմ տալիս։ Այդ տղան ապացուցեց, որ նա կատարյալ անհաջողակ է»,- ասել է Ռոբերտ դե Նիրոն։

Նա նաեւ ԱՄՆ նախագահին «խենթ» է անվանել։

Երբ Քոլբերթը հարցրել է, թե ինչու մարդիկ այդքան հիացած են գանգստերական ժանրով, դե Նիրոն պատասխանել է. «Մարդկանց դուր է գալիս հանցագործների տեսակը։ Բացի այդ, հիմա Սպիտակ տանը մենք գանգստերների նմանակող ունենք»։

«Անգամ գանգստերները բարոյականություն ունեն, եւ նրանք էլ էթիկա ունեն։ Նրանք էլ վարքականոն ունեն։ Ու դուք գիտեք, որ երբ դուք ինչ-որ մեկին խոսք եք տալիս, դա ձեր խոսքն է, ու դա այն ամենն է, ինչ ունեք այս աշխարհում։ Այդ տղան... նա անգամ չգիտի, թե դա ինչ է նշանակում»,- ավելացրել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ