News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Հրազդանի» բժշկական կենտրոնում այսօր՝ ապրիլի 20-ի առավոտյան մահացած երեխա է ծնվել. հարազատները մեղադրում են ծնունդն ընդունող բժշկուհուն՝ Կարինե Գասպարյանին։

«Ընդամենն անփութություն է, ծննդկանին կաթիլային են միացրել, գնացել են քնել, եթե ուշադիր լինեին, նման բան չէր պատահի»,– NEWS.am–ի հետ զրույցում ասաց ազգականուհի Մ.–ն։

Նա նաեւ նշեց, որ ծննդկանին՝ Տաթեւ Բ.–ին, «Հրազդանի» ԲԿ են տեղափոխել ապրիլի 19–ի լույս 20–ի գիշերը մոտ ժամը 12։30-ին, առավոտյան մոտավորապես ժամը 8–ին երեխան մահացած է ծնվել։

«Հղիությունը նորմալ է տարել, որեւէ խնդիր չի ունեցել, անալիզները եւս շատ լավ են եղել։ Հարազատները առավոտյան իմացել են, որ երեխան մահացած է ծնվել»,– ասաց նա, նաեւ նշեց, որ երեխայի մարմինը եւ ընկերքը ուղարկել են Երեւան՝ հետազոտության։

«Երեխայի մահվան փաստը այսպես չպետք է մնա, եթե բողոք չներկայացվի՝ նման բժիշկներ կաշխատեն հիվանդանոցում։ Տաթեւի ծնունդն ընդունող բժշկուհին թոշակառու է, արդեն 70 տարեկան է»,– ասաց ծննդկանի ազգականուհին, եւ փոխանցեց բժշկուհու խոսքերը, որ «Ես տարիների փորձ ունեմ, ինձ հետ չէր կարող նման բան պատահել, ես մեղավորություն չունեմ»։

Երեխայի մահվան պատճառը ներկայացվել է, որ պորտալարը հանգույց է եղել երեխայի պարանոցին։ Ամենակարեւորը, ազգականուհին շեշտեց, որ Հրազդանի հիվանդանոցը գիշերային հերթափոխի մանկաբույժ չունի։

«Հիվանդանոցի սարքավորումները նոր են, սակայն «կոպիտ ասած» մասնագետ չկա։

Հազարից մեկը, որ լավ մասնագետ է»,– ասաց Մ.–ն։

Ծննդկանը դեռ հիվանդանոցում է, երկուշաբթի օրը Տաթեւի ծնողները բողոք են ներկայացնելու։

«Հրազդանի» ԲԿ–ից NEWS.am–ին տեղեկացրեցին, որ հերթափոխ է փոխվել եւ չեն կարող որեւէ հարցի պատասխանել, ինչ վերաբերում է հիվանդանոցի գլխավոր բժշկին, ապա նա կարող է պատասխանել երկուշաբթի օր, այսօր աշխատավայրում չէ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ