News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Շատ շուտով պլանշետային համակարգիչները, որոնք դեռ վերջերս մեծ ժողովրդականություն էին վայելում, կարող են պատմության շրջված էջ դառնալ։ Ըստ մի շարք ԶԼՄ-ների, ASUS ընկերությունը որոշել է դադարեցնել Android-պլանշետների ստեղծման աշխատանքը՝ սարքերի ցածր պահանջարկի պատճառով՝ հայտնում է Planet Today-ը։

Եթե հավատանք cnBeta թերթի աղբյուրներին, որոնք ծանոթ են թայվանական ընկերության ծրագրերին, ASUS-ի մասնագետները այդ որոշումը պատահաբար չեն կայացրել։ Պարզվում է՝ Android-ով պլանշետների հանդեպ հետաքրքրությունը սրընթաց անկում է ապրում, եւ այժմ դրանք արտադրող ընկերությունները զգալի վնասներ են կրում։ Բացառություն է կազմում միայն Apple-ը, որի երկրպագուների բազան թույլ է տալիս պլանշետները նախկինի պես վաճառել։

Աղբյուրը նաեւ հայտնում է ժողովրդականությունը կորցնելու պատճառը։ Դժվար չէ կռահել, որ անկման գլխավոր մեղավորը սմարթֆոններն են, որոնց էկրանները այնքան էլ փոքր չեն պլանշետների էկրաններից։ Այդ պատճառով մարդիկ գերադասում են օգտագործել իրենց հեռախոսները, քան օգտվել մի քանի սարքերից։

Սակայն ASUS-ը չի պատրաստվում լքել գրպանային անհատական համակարգիչների տարածքը։ Ընկերությունը պատրաստվում է այդ ոլորտում հիմնական ուշադրությունը սեւեռել սեփական ZenFone սմարթֆոնների շարքի զարգացմանը։ Իսկ, ահա, պլանշետները ընդհանրապես կդադարեն թողարկվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ամենաշատ