News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Forbes ամսագիրը գնահատել է Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի կարողությունը եւ եկել այն եզրակացության, որ 20 տարվա մեջ առաջին անգամ այն կրկին գերազանցել է 100 միլիարդ դոլարը՝ հայտնում է «ՄԿ»-ը։

«Դա տեղի է ունեցել ֆինանսական հաշվետվության հրապարակման նախօրեին Microsoft-ի բաժնետոմսերի գների աճի շնորհիվ»,- գրում է թերթը։

Ընկերությունն իր ֆինանսական վիճակի մասին հաշվետվությունը կներկայացնի ապրիլի 24-ին։

Microsoft-ի բաժնետոմսերը այս շաբաթվա վերջին առեւտրային օրը բարձրացել են առավելագույն չափի՝ 123,52 դոլար՝ 1 բաժնետոմսի համար։ Շաբաթվա սկզբից կապիտալիզացիան մեծացել է 2 տոկոսով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ