News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 21
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ այն քաղաքացիները, որոնք վարկ են վերցրել՝ վարկային միջնորդության ծառայություն առաջարկող ֆիզիկական անձանց եւ կազմակերպությունների միջնորդությամբ եւ դրա դիմաց վճարել են 10 տոկոսից ավելի միջնորդավճար, կարող են կապ հաստատել իր օգնականի հետ։

NEWS.am–ի հետ զրույցում Հովիկ Աղազարյանը հայտնեց, որ 10 000 քաղաքացի վարկեր ունեն միջնորդ կազմակերպությունների միջոցով, իսկ կազմակերպությունները գործում են անօրինական դաշտում եւ հանդիսանում են կամուրջ քաղաքացու եւ բանկի միջեւ։

«Միջնորդ կազմակերպությունները քաղաքացուն «օգնում են» վարկ վերցնելու համար եւ հետո 30–40 տոկոս միջնորդավճար են վերցնում»,– ասաց նա։

Հովիկ Աղազարյանն օրինակ է բերում. Քաղաքացին 500 հազար վարկ է վերցնում, սակայն ստանում է 350 հազար դրամ, մնացածը ստանում է միջնորդ կազմակերպությունը. «Շատ անմարդկային պայմաններ են, մարդիկ հայտնվում են  ստրկական վիճակի մեջ եւ այդ քաղաքացիների 90 տոկոսը չեն վճարել վարկերը. Նրանք 30 տոկոս միջնորդավճարով են կապված»։

Պատգամավորը նշեց, որ ցանկանում է գտնել այդ մարդկանց, փորձել լուծել նրանց խնդիրները։

Ըստ նրա, միայն Երեւանում կա նման 30 կազմակերպություն. Առաջին քայլը լինելու է հավաքել այդ մարդկանց տվյալները, օգնել, հետո՝ դիմել ոստիկանություն։ Նա ասաց, որ արդեն շատ-շատերն են իրեն դիմել:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանը օրերս ԱԺ–ում հանդես է եկել առաջարկությամբ՝  վարկային միջնորդության ծառայություն առաջարկող ֆիզիկական անձանց եւ կազմակերպություններին ենթարկել քրեական պատասխանատվության՝ անօրինական գործունեություն ծավալելու արդյունքում ՀՀ բազմաթիվ քաղաքացիներին անելանելի ֆինանսական դժվարության մեջ գցելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները…
Շահառուների թիվը շատ ավելին է հայտարարվածից. պատգամավորի նկատողությունը ՊԵԿ ղեկավարին
Վարչապետը մի քանի ամիս առաջ այլ տվյալներ ներկայացրեց...
ԱԺ-ն 1-ին ընթերցմամբ միաձայն հավանություն տվեց ՀՕ-ում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծին
Օրինագծին կողմ քվեարկեցին 92 խորհրդարանականներ…
Կադաստրի 21 գրասենյակներ այսօր կաշխատեն մեկ ժամ ավելի
«Արաբկիր» գրասենյակը վաղը չի աշխատի, ի տարբերություն «սովորական» շաբաթ օրերի...
Ամենադժվարը նրանց դեպքում է, ովքեր երբեք գույքահարկ չեն վճարել, բայց մենք պոպուլիզմին տուրք չենք տալու.Սարհատ Պետրոսյան
ԱՄՀ-ի պատվիրակները ստացան անշարժ գույքի կադաստրային գնահատման վերաբերյալ օրինագծի շուրջ իրենց հուզող հարցերի պատասխանները...
«Նաիրիտ» ՓԲԸ-ն եւ «Արմավիա» ընկերությունը պետությանը պարտք են 47 մլրդ դրամ. ՊԵԿ
«Նաիրիտ»-ը պարտք է 10 մլրդ, «Արմավիա»-ն՝ 37 մլրդ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ