News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 15
USD
476.44
EUR
525.85
RUB
7.42
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Ադրբեջանին Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր փոխանցումը պետք է անհանգստացնի Իրանին։ Այդ մասին հայտարարեց ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով իրավիճակի նման զարգացումը։

«Նման համակարգերի տեղակայումը Ադրբեջանի տարածքում պետք է անհանգստացնի ոչ միայն Հայաստանին։ Առաջին հերթին այն պետք է առաջացնի Իրանի անհանգստությունը։ Կարծում եմ՝ եթե կա համակարգերի տեղակայման որեւէ լուրջ հնարավորություն, Իրանի կողմից արձագանք կլինի»,- նշեց փորձագետը։

Ինչ վերաբերում է ադրբեջանական ԶԼՄ-ների պնդումներին, թե «Բաքվի համար այդ համակարգերը կարեւոր են Հայաստանի ունեցած «Իսկանդեր» միջին հեռահարության բալիստիկ հրթիռների սպառնալիքը չեզոքացնելու համար, փորձագետը ընդգծեց, որ ո՛չ Ս-400-ները, ո՛չ Ս-300-ները «Իսկանդերը» ոչնչացնել չեն կարող։ Որքան էլ ուզենա հակառակորդը գունազարդել իրականությունը, համակարգերի իրական հնարավորությունները մեծ չեն»։

Սրա հետ մեկտեղ, հիշեցրեց փորձագետը, մատակարարը պետք է հետեւի նրան, թե ում ձեռքում վերջում կհայտնվեն հրթիռները՝ հաշվի առնելով, որ Ս-400-ները հենց Ռուսաստանի սպառազինությունն են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ