News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Նյու Յորք նահանգի առողջապահության վարչությունը հետաքննություն է նախաձեռնել McDonald’s-ում՝ բաժակների հատակին որդերի առկայության մասին Լայոնս քաղաքում ֆաստֆուդի ցանցի հաճախորդների բողոքներից հետո՝ հայտնում է Fox News-ը։

Ամենաշատ բողոքները ստացվել են մարտին։

Առաջին անհաջողակ այցելուն եղել է քոլեջի հղի ուսանողուհի Սամանտա Ջիլսը, որը մարտի 7-ին McDonald’s-ում սնվելիս հազիվ է խուսափել որդ կուլ տալուց։

Դրանից հետո «կենդանի միս» իր դստեր բաժակի հատակին հայտնաբերել է մեկ այլ հաճախորդ՝ Ջասթին Կոնֆերը։

Այժմ շերիֆի տեղական գրասենյակն ու առողջապահության վարչությունը միահամուռ ուժերով հետաքննում են, թե ինչպես կարող էին որդերը հայտնվել բաժակներում։

McDonald’s ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, թե համագործակցում է հետաքննության հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ