News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ավիացիայի օգտագործմամբ ծանր մարտեր են ընթանում Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիի մոտ՝ մամուլի ասուլիսում հայտնել է Լիբիական ազգային բանակի ներկայացուցիչ Ահմեդ Ալ Միսմարին՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքերով, կառավարությանը ենթակա ազգային համաձայնության ուժերը փորձում են գրոհել Հաֆթարի հրամանատարությամբ ուժերի ստորաբաժանումները։

Նա նաեւ հայտնել է, որ Գարյան բնակավայրը կառավարական ուժերի կողմից ենթարկվել է հինգ ռմբակոծության, ինչպես նաեւ՝ երեք անգամ ռմբակոծվել է «Ալ Վատիյա» ռազմական բազան։

Լիբիական ազգային բանակի հրամանատար Խալիֆա Հաֆթարը ապրիլի 4-ին իր ուժերին հրամայել էր սկսել Տրիպոլիի գրոհումը՝ «ահաբեկիչներից այն ազատելու համար»։ Հաֆթարի բանակի ստորաբաժանումները վերահսկողություն են սահմանել լիբիական մայրաքաղաքից հարավ գտնվող Գարյան եւ Սուրման քաղաքների վրա։ Տրիպոլիում իշխանամետ զինված խմբավորումները հայտարարել են Հաֆթարի դեմ «Զայրույթի հրաբուխ» շարժման մասին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ