News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Сrew Dragon տիեզերանավի շարժիչի փորձարկումները, որի միջոցով Իլոն Մասկի SpaceX-ը պատրաստվում է տիեզերագնացներին տեղափոխել Միջազգային տիեզերակայան եւ հակառակ ուղղությամբ, ավարտվել է «անոմալիայով», հաղորդում է Reuters-ը:

«Նախնական փորձարկումները հաջողվել էին, սակայն վերջնական թեստը հանգեցրել է անոմալիայի»,-գործակալությունը մեջբերում է SpaceX-ի հաղորդագրությունը: Ընկերությունը պարզաբանել է, որ անցկացնում է հետաքննություն եւ սերտորեն համագործակցում է NASA-ից իր գործընկերների հետ:

«NASA-ն տեղյակ է SpaceX Static Fire-ի թեստի արդյունքների եւ անոմալիայի մասին, որը տեղի է ունեցել վերջնական թեստի ժամանակ»,-թվիթերյան իր էջուն հայտնել է տիեզերական գործակալության ադմինիստրատոր Ջիմ Բրիդենսթայնը: «Ահա ինչու ենք մենք անցկացնում թեստեր: Մենք կսովորենք, անհրաժեշտ ճշգրտումները կանենք եւ անվտանգ կերպով կզարգացնենք մեր ծրագիրը»,-հավելել է նա:

SpaceX ընկերության փորձարկումների ձախողման մասին առաջինը հայտնել է Florida Today պարբերականը: Այն հրապարակել է լուսանկարներ, որոնցում երեւում է՝ ինչպես է Ֆլորիդայի Քանավերալ հրվանդանում վեր գոյանում նարնջագույն ծուխը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ