News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իշխող Պահպանողական կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչ Գրեմ Բրեդին հաջորդ շաբաթ մտադիր է հանդիպել Թերեզա Մեյի հետ եւ հայտնել նրան, որ Մեյը պետք է հրաժարական տա մինչեւ հունիսի վերջ, հակառակ դեպքում նրան սպասվում է քվեարկություն անվստահության պատճառով, հաղորդում է ՌԲԿ-ը՝ հղում անելով Sunday Times-ին:

Մեյի նկատմամբ անվստահության քվեարկությունը մեկ անգամ արդեն տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերին: Ըստ կուսակցական կանոնների՝ տարվա ընթացքում եւս մեկ անվստահության քվեարկության մասին հարց չի թույլատրվում բարձրացնել: Սակայն Բրեդին կասի վարչապետին, որ այդ կանոնները կփոփոխվեն, եթե նա ինքը հրաժարական չտա, գրում է թերթը:

Բրեդին պատրաստվում է հայտնել վարչապետին, որ խորհրդարանում պահպանողականների 70 տոկոսը ցանկանում է, որ նա հրաժարական տա: Պատճառը Brexit-ի հարցով նրա անվաբարար աշխատանքն է:

Ի սկզբանե Մեծ Բրիտանիան պետք է դուրս գար Եվրոպական միության կազմից մարտի 29-ին, սակայն այդ ժամկետը տեղափոխվել էր ապրիլի 12-ին, այնուհետեւ հոկտեմբերի 31-ին: Հետաձգումը կապված է այն հանգամանքի հետ, որ Մեյին չի հաջողվում խորհրդարանի հետ համաձայնության գալ Brexit-ի պայմանների հարցով:

Շաբաթ The Daily Telegraph-ը հաղորդել է, որ 1922 հանձնաժողովը նիստ կհրավիրի երեքշաբթի՝ ապրիլի 23-ին, որի ժամանակ կքննարկի կուսակցական կանոնների փոփոխման հնարավորությունն իր առաջնորդի նկատմամբ կրկին անվստահության քվեարկություն հայտարարելու համար: Պահպանողական կուսակցության բարձրաստիճան ներկայացուցիչ Ալան Մաբութը պարբերականի հետ զրույցում հայտարարել է, որ ղեկավարության հետ խնդիրներին վերաբերող կանոնները սահմանվում են ոչ թե կուսակցության կանոնադրությամբ, այլ պատգամավորների միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ