News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները, որոնք դիտարկվում ենք որպես առանցքային թեստ կառավարության համար Հունաստանի հետ բազմամյա վեճին վերջ տալու համար երկրի անվանափոխությունից հետո, հաղորդում է AP-ը:

Ավելի քան 3400 ընտրատեղամասեր բացվել են տեղական ժամանակով առավոտյան 7-ին եւ կփակվեն երեկոյան 7-ին:

Երեք պրոֆեսոր պայքարում են նախագահի պաշտոնի համար, որը մեծամասամբ կրում է արարողակարգային բնույթ:

Մասնավորապես, նախագահի պաշտոնին են հավակնում Գորդան Սիլյանովսկա Դավկովան VMRO-DPMNE հիմնական պահպանողական ընդդիմադիր կուսակցությունից, Ստեվո Պենդարովսկին՝ իշխող սոցիալ-դեմոկրատների եւ 30 փոքր կուսակցություններից առաջադրված միասնական թեկնածուն, եւ Բլերիմ Ռեկան, որին սատարում են էթնիկ ալբանացիների երկու փոքր կուսակցությունները:

Թեկնածուն պետք է հավաքի ձայների 51 տոկոսն առաջին փուլում հաղթելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ