News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արարատի մարզի Ավշար գյուղի Խորենացու փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս ահազանգը «911» ծառայությունը ստացել է ապրիլի 20-ին, ժամը 22:51-ին։ ԱԻՆ լրատվական ծառայությունից այս մասին տեղեկացնում են NEWS.am-ին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ավշար գյուղի կենտրոնական փողոցում բախվել են «Mercedes E350» (վարորդ՝ Է.Շ., ծնված 1980 թ.) և «Reno Clio» (վարորդ՝ Ա.Ղ., ծնված 1986 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները «Reno Clio» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և ուղևոր Է.Ա.-ին (ծնված 1985 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները և փակել գազի բալոնների փականները:

Տպել
Ամենաշատ