News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Անկարայի հայտարարությունը երկու պաղեստինցիների կալանավորման մասին, որոնք մեղադրվում են ԱՄԷ-ի օգտին լրտեսություն կատարելու մեջ, թուրքական փորձագետների կողմից որակավորվել էր որպես «շեղող քայլ»: Ինչպես գրում է Arab Weekly-ն, այդ քայլն ուղղված է նախագահ Էրդողանի ներքաղաքական խնդիրներից ուշադրությունը շեղելուն եւ ԱՄԷ-ի վրա ճնշման փորձ գործադրելուն տարածաշրջանում Թուրքիայի՝ ծայրահեղական քարոզչության դեմ հակազդման պատճառով:

Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ անցած երկուշաբթի ձերբակալել են երկու անձի ԱՄԷ-ի օգտին լրտեսություն կատարելու կասկածանքով: Ստամբուլում աղբյուրները նշել են, որ երկու ձերբակալված պաղեստինցիները Սամիր Սամիհ Շաբանն ու Զաքի Յուսեֆ Հասանն են:

Տարածաշրջանային փորձագետները հայտարարել են, որ ձերբակալման ժամկետները հաշվի առնելով, թուրքական իշխանությունների մոտիվացիայի մասին հարց է ծագում:

«Դա նման է դասական շեղող մանեւրի Անկարայի կողմից ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի վրա վերջին ամիսներին ապարդյուն ճնշումներից եւ իր հայրենիքում Էրդողանի անհաջողություններից հետո»,-գտնում է արաբ վերլուծաբանը:

«Էրդողանը դիտարկում էր ավագանու ընտրությունների իր վերջին ձախողումները որպես լուրջ խնդիր, ընդգծելով եւ անգամ ստեղծելով ազգային սպառնալիքներ ազգայնական խմբավորումներին համախմբելու նպատակով, եւ սեւեռելով ուշադրությունն այլ հարցերի շուրջ, բացի իր անհաջողություններից»,-հավելել է նա:

Անկարայի հայտարարությունը հնչել էր տնտեսական անկման ֆոնին, որը հանգեցրել էր իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության թեկնածուների անսպասելի պարտությանը ՏԻՄ ընտրությունների ժամանակ, որոնք տեղի էին ունեցել մարտի 31-ին:

Անկարայի եւ Ստամբուլի պես խոշոր քաղաքներում պարտությունն ընկալվել էր որպես նախագահ Էրդողանի կառավարման նկատմամբ անձնական մերժում, քանի որ նա սատարում էր իշխող կուսակցության թեկնածուներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ