News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 20-ին ընդունել է ՀՀ կառավարական պատվիրակությանը, որի կազմում էին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ՀՀ մարզպետները, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Քննարկվել է երկու հայկական հանրապետությունների, վարչական միավորումների միջեւ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարեւորվել է Հայաստան-Արցախ կապերի հետագա ընդլայնումն ու խորացումը եւ այս ուղղությամբ նոր ռազմավարական ծրագրերի մշակումն ու իրականացումը:

Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել