News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան քննադատել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի «անիմաստ» կոչը Փհենյանին ապամիջուկայնացման շուրջ իր լուրջ վերաբերմունքի մասին ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտության վերաբերյալ, հաղորդում է Reuters-ը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նա բաց է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ գագաթնաժողովի երրորդ փուլի համար, սակայն Բոլթոնը հայտնել է Bloomberg News-ին, որ նախ անհրաժեշտ է «Հյուսիսային Կորեայից իրական ազդանշան, որ նա պատրաստ է հրաժարվել միջուկային զենքից»:

«Bloomberg-ին տված հարցազրույցում Բոլթոնը գերազանցել է ինքն իրեն՝ այդպիսի անհեթեթություն ասելով»,-լրագրողներին պատմել է Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի փոխնախարար Չո Սոն Հուեյը:

«Բոլթոնի նկատողությունները ստիպում են ինձ մտածել, թե ծագե՞լ են արդյոք դրանք ԿԺԴՀ-ի եւ ԱՄՆ-ի բարձրագույն ղեկավարների մտադրությունը չհասկանալու հետեւանքով, թե նա պարզապես փորձում էր հումորով խոսել»,-ասել է նա: «Հաշվի առնելով բոլոր հանգամանքները՝ իմ կարծիքով՝ դա անհեռատեսություն է»:

Ավելի վաղ Հյուսիսային Կորեան հայտարարել էր, որ այլեւս չի ցանկանում գործ ունենալ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, եւ նրան անհրաժեշտ է փոխարինել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ