News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այսօր՝ ապրիլի 21-ին, Վրաստանի Պանկիսի կիրճում, Բիրկիանի գյուղի մոտ, պետք է մեկնարկեր «Սամկուրացկալի 2» 160 մլն Կվ/ժ հզորությամբ ՀԷԿ-ի շինարարական աշխատանքները։ Ինչպես հաղորդում է վրացի լրագրող Սուլխան Բորգզորը, գյուղի մոտ 300 բնակիչները ընդվզել են ՀԷԿ–ի կառուցման դեմ։

Նշվում է, որ ՀԷԿ կառուցելու համար կտրվելու է անտառից մի հատված, որին գյուղացիները դեմ են։ Բնակիչների բողոքի ակցիան այնքան թեժ է ընթացել, որ գյուղ են բերվել բավականին մեծ թվով ուժայիններ, հատուկջոկատայիններ։

Ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել և արցունքաբեր գազ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ