News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Շրի Լանկայում պայթյունների առնչությամբ ձերբակալվել է 7 մարդ, հաղորդում է News First տեղական պորտալը՝ չներկայացնելով այլ մանրամասներ:

Մինչդեռ  8 պայթյունների հետեւանքով զոհերի թիվը հասել է 190-ի, ավելի քան 500 մարդ վնասվածքներ է ստացել: Զոհվել է 35 օտարերկրյա քաղաքացի, որոնցից 5-ին հնարավոր է եղել նույնականացնել մաշկի գույնի հիման վրա:

Վերջին պայթյունը, որը տեղի էր ունեցել Կոլոմբոյի արվարձան Դեմատագոդայում, իրականացվել էր մահապարտի կողմից, հաղորդում է «Ֆրանս պրեսս»-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը: Բացի հանցագործից, զոհվել է եւս երեք ոստիկան:

Երկրում հայտարարվել է պարետային ժամ: Դպրոցներում եւ բուհերում դասերը չեղարկվել են: Ժամանակավորապես կկասեցվի գիշերային գնացքների երթեւեկությունը:

Որոշում է կայացվել նաեւ արգելափակել բոլոր խոշոր սոցցանցերն ու ինտերնետային մեսինջերները: «Կառավարությունը որոշել է արգելափակել սոցցանցերի բոլոր հարթակները սխալ եւ չստուգված տեղեկատվության տարածումից խուսափելու համար: Դա ժամանակավոր միջոցառում է»,-հայտարարել է երկրի նախագահի մամուլի քարտուղար Ուդայա Սենեվիրատնեն, հաղորդում է BBC-ը:

Համաշխարհային հանրության առաջնորդները հղել են իրենց ցավակցական ուղերձներն ու աջակցությունը: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի կողմից խորին ցավակցությունն է հայտնել Շրի Լանկայի ժողովրդին եւ հայտարարել օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին:

Հայաստանի ԱԳՆ-ը հայտնել է, որ ճշտում է ահաբեկչության հետեւանքով զոհերի եւ վիրավորների շրջանում Հայաստանի քաղաքացիների առկայության տեղեկատվությունը, ինչպես նաեւ դատապարտել է «վախկոտ հարձակումը»՝ ցավակցություն հայտնելով զոհվածների հարազատներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ը ՌԴ-ին մանրամասն տեղեկություն է տրամադրել ահաբեկչական հարձակման սպառնալիքի մասին. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգներն առաջվա պես զգոն կլինի և կզգուշացնի ամբողջ աշխարհի կառավարություններին, անկախ նրանց հետ մեր հարաբերություններից…
ՄԱԿ-ում կարծում են, որ ահաբեկչության դեմ պետք է պայքարել միայն միասին
Ահաբեկչության դեմ պետք է պայքարել միասին...
ՌԴ անվտանգության ուժերը Դոնի Ռոստովում ձերբակալել են «Ալյա-Այաթ» ծայրահեղական խմբի առաջնորդին և անդամներին
Ծայրահեղական կառույցի հանցավոր գործունեությունը համակարգվում էր դրսից, ֆինանսական հոսքեր են...
Էրդողան. Մեր դռները փակ են ահաբեկիչների համար
Մենք վերացրեցինք այս սպառնալիքը մեր ապրած ընդհանուր ցավից հետո...
Փարիզի մոտ 20 դպրոցներ ռումբի սպառնալիքով տեսահաղորդագրություններ են ստացել. Le Parisien
Ըստ նրա աղբյուրների՝ սպառնալիքների են բախվել Փարիզի 12-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ շրջանների ուսումնական...
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով երեք անձանցից երկուսը կալանավորվել են
ՀՀ քննչական կոմիտեն արդեն տեղեկացրել է, որ 2024թ. մարտի 24-ին ՀՀ ՆԳՆ…
Ամենաշատ