News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Դեպի Արևմտյան Հայաստան տուր–փաթեթները թանկացել են, պատճառը թուրքական լիրայի  արժեզրկումն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նարեկավանք տուր ընկերության նախագահ Արմեն Հովհաննիսյանը։

«Տուր–փաթեթների գներն անցած տարվա համեմատը բարձրացել են։ Անցած տարի եռօրյա Կարս-Անի-Վան երթուղին 59 հազար դրամ էր, այս տարի արդեն 63 000 դրամ է, եւ հնարավոր է էլի բարձրացնան։ Թուրքիայում ոչ միայն հյուրանոցների գներն են բարձրացել, նաև սննդամթերքի, վարձույթի, տեսարժան վայրերի և թանգարանների մուտքի գները»,– ասաց նա։

Արմեն Հովհաննիսյանը նաև նշեց, որ նախկինում Անիի թանգարանի մուտքի տոմսը արժեցել է 3 լիրա, 2018թ-ին՝ 8 լիրա, այս տարի արդեն՝ 10 լիրա։ 10 տարի առաջ Աղթամար կղզի մուտքն ազատ էր, հետո երբ վերանորոգեցին եկեղեցին, դարձավ վճարովի, եւ տոմսը նախ 3 լիրա էր, այժմ՝ 15 լիրա։ Հյուրանոցային ծառայությունների գները բարձրացել են 15-30 տոկոսով։

Ինչ վերաբերում է ուղևորահոսքին, ապա այս տարի, ըստ նրա, նախորդ տարվա համեմատ նկատվում է ուղևորահոսքի նվազում՝ 30–40 տոկոսով. անգամ 1000 դրամը զգալի է մարդկանց համար։

Արմեն Հովհաննիսյանը նշեց նաև, որ հայ զբոսաշրջիկների համար նախընտրելի է դեպի Կիլիկիա ուղղությունը, որը նաև մատչելի է, սակայն նույնպես թանկանալու է 10 տոկոսով։

«Դեպի Կիլիկիա ուղղությունը աշխույժ է։ Հայերը սիրում են լինել ծովափին, նաև այցելել հայկական պատմական բերդերն ու եկեղեցիները»,– ասաց նա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Կիոտոյում կարգելվի զբոսաշրջիկների մուտքը մի քանի շրջաններ՝ գեյշաների նկատմամբ ոտնձգությունների պատճառով
Արգելքն ուժի մեջ կմտնի հաջորդ ամսից...
Ռուսական տուրօպերատորները հայտել են դեպի Հայաստան տուրերի արժեքը
Շրջագայությունների արժեքը պարզել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան …
Հայ-եգիպտական երկկողմ հարաբերություններում դինամիկ զարգացում է ապրում զբոսաշրջությունը. Փաշինյանը՝ աս-Սիսիին
Հայաստան կատարած Ձեր այցից հետո նկատելի է դարձել Հայաստանի նկատմամբ...
Ամենաշատ