News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկու քվեարկությունից հետո նրան մոտեցել են իրավապահ մարմինները: Զելենսկու նկատմամբ կազմվել է վարչական արձանագրություն լրացված քվեաթերթիկը ցուցադրելու համար: Դա հայտնի է դարձել նախագահի թեկնածուի գրասենյակից առցանց հեռարձակման միջոցով, հաղորդում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:

Կազմված վարչական արձանագրությունը կփոխանցվի դատարան. Զելենսկին կտուգանվի: Տուգանքի չափը կորոշի դատավորը. նրան սպառնում է 510-750 գրիվնայի չափով տուգանք: Թեկնածուի թիմը խոստացել է, որ տուգանքը կմարվի:

Հիշեցնենք, որ քվեարկության ժամանակ Վլադիմիր Զելենսկին ցույց էր տվել լրագրողներին իր լրացրած քվեաթերթիկը: Անդրեյ Կրիշենկոն խոստացել է, որ ոստիկանությունը կստուգի այդ փաստն ու միջոցներ կձեռնարկի:

Համաձայն «Ուկրաինայի նախագահի ընտրության մասին» գործող օրենքի՝ ընտրողների կամքարտահայտման արդյունքների ֆոտո եւ վիդեոգրանցումը, ինչպես նաեւ քվեարկության վայրում ընտրողների կամարտահայտման ցուցադրումը քվեարկության գաղտնիության խախտում է: Այդ իրավախախտումը սահմանված է նաեւ Ուկրաինայի ՔՕ 159 հոդվածով եւ պատժվում է քաղաքացիների եկամտի 100-ից 300-ապատիկի չափով տուգանքով, ուղղիչ աշխատանքներով մինչեւ երկու տարի ժամկետով կամ մինչեւ երեք տարվա ազատազրկմամբ:

Ուկրաինայում ապրիլի 21-ին ընթանում է նախագահական ընտրությունների քվեարկության երկրորդ փուլը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ