News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Շրի Լանկայում պայթյունների հետեւանքով զոհերի թիվը գերազանցում է 200-ը: Ինչպես հաղորդում է News First-ը, զոհվել է 207 մարդ, վիրավորվել՝ 450 մարդ:

Զոհվել են նաեւ օտարերկրյա քաղաքացիներ: Օտարերկրացի զոհերի հստակ թիվը հայտնի չէ, այն տատանվում է 27-ից 35-ի շրջանում: Daily Mail-ը հաղորդում է, որ զոհերի թվում կան Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Հոլանդիայի եւ Պորտուգալիայի քաղաքացիներ: ՌԻԱ Նովոստի-ն հաղորդել է երկու զոհված Թուրքիայի քաղաքացիների մասին:

Չինական ԶԼՄ-ները հաղորդում են, որ տուժածների մեջ կան Չինաստանի քաղաքացիներ, որոնցից մեկը մահացել է:

Այսօր առավոտյան Շրի Լանկայում տեղի է ունեցել 8 պայթյուն: Առաջին 6 պայթյունները որոտացել են երեք եկեղեցիներում եւ երեք հյուրանոցներում, եւս մեկը Կենտրոնական կենդանաբանական այգու հարեւանությամբ, իսկ վերջինը՝ Կոլոմբոյի արվարձան Դեմատագոդայում, որն իրականացվել էր մահապարտի կողմից. բացի հարձակվողից, այնտեղ զոհվել են եւս երեք ոստիկաններ:

Իշխանությունները երկարաձգել են դպրոցներում արձակուրդները երկու օրով, եւ չեղարկել դասերը համալսարաններում: Երկրում հայտարարվել է պարետային ժամ:

Որոշում է կայացվել նաեւ արգելափակել բոլոր խոշոր սոցցանցերի եւ ինտերնետ-մեսինջերների հասանելիությունը: «Կառավարությունը որոշել է արգելափակել սոցցանցերի բոլոր հարթակները սխալ եւ չստուգված տեղեկատվության տարածումից խուսափելու համար: Դա ժամանակավոր միջոցառում է»,-հայտարարել է երկրի նախագահի մամուլի քարտուղար Ուդայա Սենեվիրատնեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Նեթանյահուն երդվել է կասեցնել «ահաբեկչական ալիք» «Ալ Ջազիրա»-ի գործունեությունն Իսրայելում
Իսրայելը հերքել է մեղադրանքը՝ հայտարարելով, որ նա, ըստ ամենայնի, սպանվել է...
Իրանը հայտարարել է ահաբեկչություն իրականացնել պատրաստվող ԴԱԻՇ-Խորասանի երկու անդամի ձերբակալության մասին
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը թելեգրամյան իր ալիքում ...
Ամենաշատ