News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ըստ բոլոր 199 ընտրական շրջանների՝ ժամը 15.00-ի դրությամբ Ուկրաինայի նախագահի ընտրություններին քվեարկության երկրորդ փուլի ժամանակ ընտրողների մասնակցությունը կազմել է 45.26 տոկոս, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ի թղթակիցը:

Այսօր Ուկրաինայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Համաձայն ընտրությունների օրացուցային ծրագրի՝ ընտրատեղամասերը բացվել են առավոտյան 8.00-ին եւ կաշխատեն մինչեւ 20.00-ն ներառյալ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է նախագահի երկու թեկնածուներին, որոնք հավաքել էին ձայների մեծամասնությունն առաջին փուլում՝ «Ժողովրդի ծառա» կուսակցության թեկնածու Վլադիմիր Զելենսկուն եւ երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ